Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է


Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Հունվար 19 12:21 2019

Հայատսանի Հանրապետության  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկի, Սպիտակի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին և Դիլիջան-Վանաձոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:


 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: