Ազգային ժողովը շարունակում է հունվարի 14-ին մեկնարկած իր անդրանիկ նստաշրջանը: Նշենք, որ վերջին օրերին խորհրդարանը հասցրեց ընտրել ԱԺ նախագահ (այդ պաշտոնում միաձայն ընտրվեց Արարատ Միրզոյանը), ԱԺ փոխնախագահներ (Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան եւ Վահե Էնֆիաջյան):
Այսօր ԱԺ-ն կշարունակի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: