Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանում կարճ կիսաշրջազգեստ կրելն արգելելու մասին


Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանում կարճ կիսաշրջազգեստ կրելն արգելելու մասին
Հունվար 17 16:16 2019

Երեկ համացանցում տարածված լուրն այն մասին, թե Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրել,չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Հրազդանի քաղաքապետ  Սևակ Միքայելյանը:

Քաղաքապետի մեկնաբանությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հարգելի քաղաքացիներ,

Երեկ Armcomedy հումորային կայքում
‹‹Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրել›› վերնագրով նյութ է հրապարակվել, որն ի զարմանս ինձ լայն տարածում է գտել և լուրջ է ընկալվել հասարակության մի որոշ հատվածում: 
Հարգելիներս ArmComedy-ն լրատվական կայք չէ, այլ միմիայն երկու մարդկանց երգիծական երևակայության արդյունք, ինչպես նշված է իրենց իսկ կայքում: Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նյութն իրականությանը չի համապատասխանում և ամբողջությամբ հորինվածք է: