Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի փանման միջոցի հարցի քննությունը:
Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։
«Երրորդ բողոքն ենք պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ: Չի բացառվում, որ այդ բողոքում ներառվի նաև 18-րդ հոդվածը, որը սահմանում է, թե ով է քաղբանտարկյալը: Այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները, որը մշակման փուլում է: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը, իհարկե, կարևոր է, բայց հաշվի է առնվելու նաև ընթացքը», -ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: