Սահմանային անցման կետերում իրականացվում է ուժեղացված հսկողություն՝ վարակիչ հիվանդություններով ուղևորներին հայտնաբերելու ուղղությամբ


Սահմանային անցման կետերում իրականացվում է ուժեղացված հսկողություն՝ վարակիչ հիվանդություններով ուղևորներին հայտնաբերելու ուղղությամբ
Հունվար 14 11:55 2019

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է.

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքեր: Վարակի ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի մասնագետների կողմից սահմանային անցման կետերում, անկախ ժամանման վայրից, իրականացվում է ուժեղացված հսկողություն վարակիչ հիվանդություններով, այդ թվում՝ գրիպով և սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններով ուղևորներին հայտնաբերելու, ինչպես նաև հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ:
Հիշեցնում ենք, որ գրիպը վիրուսային վարակ է, որի հիմնական ախտանշաններ են. ընդհանուր թուլությունը, գլխացավը, ջերմության բարձրացումը, մկանացավը, կոկորդի ցավը, ստամոքսաղիքային համակարգի խանգարումները և այլն: Գրիպին բնորոշ է ախտանշանների հանկարծակի ի հայտ գալը: 
Հիվանդության առաջացումը և տարածումը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմինը հորդորում է. 
• Հիվանդանալու դեպքում մի հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան՝ թույլ մի տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,
• Գրիպի բարդություններից խուսափելու նպատակով հիվանդության ախտանշաններ հայտնաբերելիս անհապաղ դիմեք բժշկական օգնության:
• Հաճախակի օդափոխեք փակ տարածքները, հնարավորինս խուսափեք մասնակցել զանգվածային միջոցառումներին,
• Օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ,
• Հաճախակի լվացեք ձեռքերը օճառով, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները,
• Ինքնաբուժությամբ մի զբաղվեք, առանց բժշկի նշանակման մի օգտագործեք հակավիրուսային կամ հակաբիոտիկ դեղեր,
• Եթե պատկանում եք ռիսկի խմբին (երեխաներ, ծերեր, և խրոնիկ հիվանդներ), ապա անհապաղ պատվաստվեք գրիպի դեմ:
• Հայաստանի Հանրապետություն ժամանելիս հիվանդության վերոնշյալ ախտանշաններ ունենալու դեպքում տեղեկացրեք սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի մասնագետներին: