Սյունիքում 07-ը մխրճվել է պարսկական բեռնատարի մեջ. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, կան վիրավորներ


Սյունիքում 07-ը մխրճվել է պարսկական բեռնատարի մեջ. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, կան վիրավորներ
Հունվար 14 09:12 2019

Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի մահացած վարորդի, 07-ի վիրավոր ուղևորների և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի և 07-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի ու բախվել բեռնատարին: