Ձմեռային անվադողեր չունեցող վարորդներին՝ խուսափել մեքենա վարելուց․ քաղաքապետարանի կոչը


Ձմեռային անվադողեր չունեցող վարորդներին՝ խուսափել մեքենա վարելուց․ քաղաքապետարանի կոչը
Հունվար 14 09:00 2019

Երեւանի քաղաքապետարանից զգուշացնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

կիրակի երեկոյան սկսված ձյան տեղումների հենց սկզբից Երևան քաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ մեքենա-մեխանիզմների, աղ ու ավազի օգնությամբ:
Եղանակային պայմանների հետ կապված՝ հարկ եղած դեպքում աշխատանքները կշարունակվեն նաև գիշերը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք խստիվ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ձմեռային անվադողեր չունեցող վարորդներին՝ խուսափել մեքենա վարելուց»։