Քաղաքապետարանն է թույլտվություն տվել. Մեսչյանը ստում է.Արմեն Աբրոյան


Քաղաքապետարանն է թույլտվություն տվել. Մեսչյանը ստում է.Արմեն Աբրոյան
Հունվար 12 14:30 2019

Հուշարձանին վնաս տվող անձը պարտավոր է պատասխան տալ և պատասխանատվություն կրել, իսկ թույլտվությունը տվել է քաղաքապետարանը։  Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։

«Մշակույթի նախարարությունը օրենսդրությամբ իր բոլոր գործառույթները կատարել է, համաձայն օրենսդրության։ Մշակույթի նախարարությունը շենքի պահպանության կազմակերպողն է,  իսկ պահպանություն իրականացնողները դրանք շենքի սեփականատերերն են: Տվյալ դեպքում խնդիրն այն է, որ կառուցապատման  թույլատրությունը տվել է քաղաքապետարանն առանց Մշակույթի նախարարության համաձայնության՝ քաղաքաշինական նորմերի խախտմամբ, որի արդյունքում վթարվել էր շենքի հատկապես հարակից պատը։ Այդ պատճառով բազմաթիվ գրություններով Մշակույթի նախարարությունը բազմիցս տեղեկացրել է քաղաքապետարանին, քաղաքաշինության նախարարությանը և ստիպված ամիսներ առաջ Մշակույթի նախարարությունը դիմել է դատախազությանը և հիմա էլ քննություն է ընթանում, որ քաղաքապետարանում թույլտվություն տվող անձանց պատճառների  համար պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Աբրոյանը

Աբրոյանը շեշտեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ստում է, երբ ասում է, որ Մշակույթի նախարարությունը չի համաձայնեցրել քաղաքապետարանի առաջարկած նախագծերը

Նա նշեց, որ Սերմաքեշի ներկայացուցչի հետ հանդիպումներ է ունեցել, նրանք առաջարկում են շենքը քանդել, ինչին ինքը շատ կոշտ, բացասական պատասխան է տվել։