Ես չունեմ բնակարան, որտե՞ղ եմ բնակվելու: Երեկվանից ստիպված բնակարան եմ վարձակալել և տեղափոխվել, քանի որ հնարավոր չէ մնալ փլուզված պատով բնակարանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամի 23 հասցեում երեկ տեղի ունեցած փլուզման հետևանքով անտուն մնացած Մադլենա Սարոյանը
«Երեկ ժամը 21։00-ից ես չունեմ բնակարան, եկեք նայեք։ Անցած տարի հունիսի 23-ին եղավ փլուզում, քարերը տան մեջ թափվեցին, պատը ճաքել էր, դրանից հետո շինարարը մեզ մոտեցել է և հորդորել տանից դուրս գալ։ Դրանից հետո քանի գնում էր ճաքերը մեծանում էին, մեզ ոչ մեկ չի մոտեցել, գոնե ներողություն խնդրեր»,-ասաց նա։
Անտուն մնացած բնակչուհին դիմեց Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին,որպեսզի օգնեն իրեն ստեղծված իրավիճակում:
«Որպես ՀՀ հպարտ քաղաքացի դիմում եմ ձեզ, հարգարժան պարո՛ն Փաշինյան և Մարության, քանի որ ասում եք, որ մեր ամենամեծ հարստությունը ՀՀ քաղաքացին է, ուրեմն օգնենք ինձ թե կարող եք, ես մնացել եմ անտուն»:
Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:
Նշենք, որ «Փոքրիկ երգիչների» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը շենքի փլուզւոմը իշխանությունների անտարբերության և ագործության արդյունքն է համարում: