Ինչպես հայտնլ էինք՝ հունվարի 11-ին, ժամը 21:48-ին, Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում:
Այս մասին մանրամասներ իմանալու նպատակով ArmDay.am-ը կապ հաստատեց «Փոքրիկ երգիչների» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի հետ, ով շենքի փլուզումը համարում է իշխանությունների անտարբերության արդյունք:
Նրա խոսքով՝ առայժմ շենքը վերականգնելու պայմանավորվածություն չկա, միակ պայմանավորվածությունը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ այն է, որ երեքշաբթի հանդիպեն և փորձեն բանակցել ինչ-որ ժամանակավոր վարձակալությամբ տարածք գտնել մինչև տարածքը վերանորոգվի:
Հեքեքյանը վստահ չէ, որ շենքը կվերականգնվի:
«Բոլորը լռում են: Վաղուց կարելի էր կանխել շենքի փլուզումը: «Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը երեկ գորգոռում էր, որ այս շենքը պետք է քանդվի, այնքան գորգոռաց, մինչև քանդվեց: Նրա նախագծով շենքը պիտի քանդվի, որոշ «մաֆիոզներ» էլ աջակցում են նրան»,-ասաց նա:
Այն հարցին, թե նորը շենք կառուցելուն կո՞ղմ կլինեն, Հեքեքյանը պատասխանեց.
«Եթե նույն տեղում շենք վերակառուցեն, դեմ չենք լինի,բայց պատմական հուշարձան է քանդվել: Եթե մեր իշխանություններն էլ դեմը չեն առնում,ուրեմն նրաք շարունակում են նախկին հանցագործ ռեժիմի քաղաքականությունը: Նիկոլ Փաշինյանը, Մեսչյանը ի լուր աշխարհի հայտարարեցին, որ չեն թողնի քանդել այս շենքը, բայց ոչինչ չարեցին և շենքը քանդվեց, մինչդեռ կարող էին շատ բան անել, առնվազն հինգ անգամ վերանորոգել այն: Նրանք անգործության են մատնված, այդ մասին գրել եմ անգամ նրանց ուղղված բազմաթիվ նամակներում»:
ArmDay.am-ի հետ զրույցում Հեքեքյանը նշեց, որ շենքի փոխարեն հինգ հարկանի շենք կկառուցեն և որ դա Լևոն Վարդանյանի և Նարեկ Սարգսյանի նույն հանցագուծ գործունեւոթւյւոնն է:
«Քանդում և ձեռք են բերում պրոյեկտ իրականացնելու հնարավորություն: Իրավիճակ չի փոխվել, փոխվել են դեմքեր: Իշխանությունները ցանկանում են, որ քանդվի շենքը: Իշխանության մեջ մի տղամարդ չկա, որ այս հարցը լուծի»,-ընդգծեց «Փոքրիկ երգիչների» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը
Նշենք, որ «Փոքրիկ երգիչների» երգչախմբի դասապրոցեսը դադարեցված է հոկտեմբերի 11-ից: