Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1100 կրակոց. Արցախի ՊՆ


Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1100 կրակոց. Արցախի ՊՆ
Հունվար 12 14:29 2019

Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: