Սիսիանի, Վայքի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է


Սիսիանի, Վայքի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Հունվար 11 21:06 2019

Սիսիանի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում, հունվարի 11-ի ժամը 20:00-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպեսնախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.amինչպես նաև www.ard.am), այնպես էլնախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: