Ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում խոսել այդ դերասանների մասին. Ա. Էլբակյան


Ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում  խոսել այդ դերասանների մասին.  Ա. Էլբակյան
Հունվար 11 10:16 2019

Ինչպես հայտնել էինք`  տոներին ընդառաջ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կրճատումներ են եղել: Դերասանները, սակայն, նախապես այդ մասին չեն իմացել:Նրանց խոսքով` դերասաններհ ազատվել են ընդդիմադիր հայացքներ ունենալու համար:

Իմանալու համար, թե որն է եղել դերասաններին  աշխատանքից ազատելու  իրական պատճառը ArmDay.am-ը կապ հաստատեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ:

«Ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում նրանց պատասխանել: Ես  թատրոնի գեղարվեստական ղեկավարն   եմ, սակայն մեկ այլ թատրոնում եղել եմ և տնօրեն և գեղարվեստական ղեկավար: Չեմ զբաղվում ադմինիստրատիվ հարցերով»,-ասաց նա:

Այն հարցին, թե որպես գեղարվեստական ղեկավար ի՞նչ կասի աշխատանքից ազատված դերասանների՝ Էռնա Ավետիսյանի , Տիգրան Գասպարյանի դերասանական խաղի, հմտությունների մասին,Էլբակյանը պատասխանեց:

«Ես քրիստոնյա մարդ եմ, և աշխատում եմ հատկապես երիտասարդներին չորակավորել»,-ասաց նա և խոսքը կիսատ` անջատեց հեռախոսը: