Զորակոչի շրջանակում ռազմական ոստիկանները օդանավակայաններում պարեկային ծառայություն կիրականացնեն


Զորակոչի շրջանակում ռազմական ոստիկանները օդանավակայաններում պարեկային ծառայություն կիրականացնեն
Հունվար 9 13:41 2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչեւ զորակոչի ավարտը, «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:

Ռազմական ոստիկանությունից  հայտնում են, որ Ռազմական ոստիկանները հետեւելու են նաեւ օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոների պահպանմանը: