Երեւանում թունելի մոտ ծառը տապալվել է. երթեւեկությունը երկկողմանի փակվել է


Երեւանում թունելի մոտ ծառը տապալվել է. երթեւեկությունը երկկողմանի փակվել է
Հունվար 9 10:37 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 06:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցից Հերացու փողոց տանող ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, ծառն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց: