Հրդեհ Արարատ քաղաքում


Հրդեհ Արարատ քաղաքում
Հունվար 8 23:34 2019

Հունվարի 8-ին` ժամը 21:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ բանավանի Արարատյան զանգվածի մոտակայքում այրվում է եղեգնուտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել` 21:48-ին: Այրվել է մոտ 7 հա եղեգնուտ: