Սևանում վիճաբանության ժամանակ դիտավորությամբ մեկ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ


Սևանում վիճաբանության ժամանակ դիտավորությամբ մեկ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ
Հունվար 7 14:15 2019

ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 21:55-ին, «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վիրավորում` ճարպոնի արտանկումով, ներքին և ստամոքսային արյունահոսություն» մարմնական վնասվածքներով, «Սևան ԲԿ» ՓԲԸ է տեղափոխվել Սևան քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակիչը:

Դեպքի առթիվ 01.01.2019թ-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, դրդապատճառը, տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել նույն մարզի՝ 2000 թվականին ծնված բնակչի կողմից Սևան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

01.01.2019թ-ին՝ ժամը 23:10-ին, Գեղարքունիքի մարզի 18-ամյա բնակիչը բերման է ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

2019 թվականի հունվարի 3-ին 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: