Վերջին 6 օրերին ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 233 մեքենա


Վերջին 6 օրերին ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 233 մեքենա
Հունվար 7 13:25 2019

Հունվարի 6-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց, որոնցից 18-ի վարորդները ոչ սթափ վիճակում են վարել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

«Իսկ հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 233 տրանսպորտային միջոց, որոնցից 206-ը՝ ոչ սթափ վիճակում վարելու համար:

Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: