Հունվարի 4-ին ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 39 մեքենա, 33-ը՝ ոչ սթափ վարելու համար


Հունվարի 4-ին ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 39 մեքենա, 33-ը՝ ոչ սթափ վարելու համար
Հունվար 5 20:35 2019

Հունվարի 4-ին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 39 տրանսպորտային միջոց, որից 33-ը՝ ոչ սթափ վիճակում վարելու համար։ 

«Հունվարի 1-ի ժամը 00.01-ից ներառյալ մինչև հունվարի 4-ը ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 178 տրանսպորտային միջոց, որից 159-ը՝ ոչ սթափ վիճակում վարելու համար:

Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը»,– ասված է ՃՈ տարածած հաղորդագրության մեջ: