ԿԸՀ-ն վաղն արտահերթ նիստ է գումարելու. հայտարարվելու է ԱԺ առաջին նիստի օրը


ԿԸՀ-ն վաղն արտահերթ նիստ է գումարելու. հայտարարվելու է ԱԺ առաջին նիստի օրը
Հունվար 3 21:30 2019

2019 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարելու:

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝

1.2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին

2.Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում

3.Նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտարարելու մասին: