ԱԻՆ ավարտել է որոնողական-փրկարարական գործողությունը Մագնիտոգորսկում


ԱԻՆ ավարտել է որոնողական-փրկարարական գործողությունը Մագնիտոգորսկում
Հունվար 3 21:14 2019

Մագնիտոգորսկի բնակելի շենքի փլուզված մուտքի փլատակների տակ այլեւս մարդ չի մնացել, հաղորդել է Արտակարգ իրավիճակների նախարարության առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

«Մենք այսօր դուրս բերեցինք վերջին 39-րդ մարմինը։ Մենք երաշխավորում ենք, որ շենքում այլեւս մարդ չկա: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավարտում է փրկարարական գործողությունը»,-ասել է նա:

«Մենք այսօր դուրս բերեցինք վերջին 39-րդ մարմինը։ Մենք երաշխավորում ենք, որ շենքում այլեւս մարդ չկա: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավարտում է փրկարարական գործողությունը»,-ասել է նա:

 

Չուպրիյանը հավելել է, որ ճանաչվել են վեց երեխաների, 12 տղամարդկանց եւ 20 կանանց դիակները: Մնում է պարզել եւս 1 կնոջ ինքնությունը։

Մագնիտոգորսկում 2018թ․-ի վերջին օրը կենցաղային գազի պայթյունից փլվեց տասհարկանի բնակելի շենքի մուտքը: Այստեղ ապրում էր 120 մարդ:

Ողբերգությունից մեկ օր անց, փլատակների տակ հայտնաբերվեց տասը ամսական տղա երեխա: Առողջապահության նախարարությունում երեխայի վիճակը գնահատվում է «կայուն, որոշակի բարելավումներով»: Դրա հետ  մեկտեղ նշվում է  լաբորատոր պարամետրերի նորմալացում:

«Երեխան գիշերը հանգիստ անցկացրեց», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Փլատակների տակ մնացած եերխային հաջողվեց փրկել շնորհիվ այն բանի, որ նա անկողնում էր գտնվելիս եղել եւ տաք փաթաթված: Երեքշաբթի երեկոյան ծանր վիճակում նրան ինքնաթիռով տեղափոխեցին Մոսկվա: Նրա մոտ ախտորոշվել է ծանր ցրտահարություն, ինչպես նաեւ փակ գանգ-ուղեղային վնասվածք: