Աշտարակի նորակառույց կամրջի տակ հայտնաբերվել է դի


Աշտարակի նորակառույց կամրջի տակ հայտնաբերվել է  դի
Հունվար 3 20:40 2019

Shamshyan.com-ը գրում է. հունվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի ահազանգ է ստացվել, որ Աշտարակի նորակառույց կամրջի տակ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ալբերտ Երիցյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները կամրջի տակից դուրս են բերել տղամարդու դին, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի գնակիչ, 30-ամյա Գևորգ Հակոբյանն էր: Փաստի առթիվ քննիչ Կ. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: