Երեւանում քաղաքացին սպառնացել է ինքնասպանություն գործել:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հունվարի 2-ին, ժամը 17:49-ին քաղաքացին զանգել է «911» ծառայություն ու հայտնել, որ գտնվում է Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 շենքի 5-րդ հարկում և սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Փրկարարները Ն. Շ.-ին (ծնված 1962 թ.) հայտնաբերել են իր բնակարանում՝ բազմոցին նստած: Վերջինս եղել է ծանր հուզական վիճակում:
Դեպքի վայրում հոգեբան քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: