Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ գաջի գործարան տանող ճանապարհահատվածում, բախվել են Renault Logan մակնիշի 519 АG 61 համարանիշի և Lada Տamara մակնիշի 35 AC 659 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Վթարի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։










