Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը դստեր հետ ուղեւորվել է Ծաղկաձոր եւ ճանապարհին ուղիղ եթերով օգտակար խորհուրդներով են կիսվել։
Նա հայտնել է, որ ինքն ու դուստրը՝ Նարեն, գնում են դահուկ վարելու։
Նարեն իր հերթին մի քանի օգտակար օգտակար խորհրդով է կիսվել։ Նա նշել է, որ պետք է սնվել առողջ, տապակած մթերք չուտել, խուսափել կարտոֆիլի ֆրիից։ Ասել է, որ քաղցրավենիք ցանկալի է ուտել օրական մեկ անգամ։
Նարեն նաեւ ֆիզիկական ակտիվության կարեւորության մասին է խոսել, կոչ է արել ծնողներին զբաղվել երեխաների ֆիզիկական դաստիարակությամբ։
Անդրադառնալով խմիչքին՝ Նարեն ասել է, որ եթե ինչ-որ տեղ եք գնացել, հայրիկը խմել է, ապա մեքենան պետք է մայրիկը վարի, քանի որ չի կարելի խմած վիճակում նստել ղեկին։
Նա նաեւ կոչ է արել չծխել, քանի որ այն վատ երեւույթների է հանգեցնում։
Մանրամասները՝ տեսանյութում։