Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է


Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է
Հունվար 2 13:07 2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: 

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: