Տավուշում ավտովթարի արդյունքում՝ պայմանագրային զինծառայող է մահացել


Տավուշում ավտովթարի արդյունքում՝ պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվար 2 11:20 2019
Shamshyan.com-ը գրում է. հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 143 կմ հատվածում բախվել են 32-ամյա Ռոբերտ Ղազումյանի վարած Mercedes մակնիշի 35 GD 937 համարանիշի և Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Չոբանյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 PA 038 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Գ. Չոբանյանը Դիլիջանի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։

 

 

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները «06»-ի միջից դուրս են բերել Գ. Չոբանյանին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։