Արմավիրի մարզում, այսօր հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի կիսակառույց շինություններից մեկում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու փրկարարները նշված շինության մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 69-ամյա Խաչատուր Պողոսյանի կիսաայրված դին։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանից։