Նա կցանկանար լինել մեր կողքին. Շառլ Ազնավուրի դստեր գրառումը


Նա կցանկանար լինել մեր կողքին. Շառլ Ազնավուրի դստեր գրառումը
Հունվար 1 20:00 2019

Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հոր հետ։

Նա, մասնավորապես, գրել է. «Սա մեր վերջին նկարներից մեկն է, նախքան նրա մեկ այլ աշխարհ տեղափոխվելը։

Վստահ եմ, որ նա կցանկանար լինել մեր կողքին եւ մաղթեր շնորհավոր Նոր տարի»։