Դեկտեմբերի 31-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող մթերային խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Range Rover» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1989 թ.) և «Toyota Lanos» մակնիշի (վարորդը՝ Հ. Պ., ծնված 1991 թ.) ավտոմեքենանները: Բախման հետևանքով «Toyota Lanos» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Պ.-ն (ծնված 1968 թ.), տեղում զոհվել է, իսկ վարորդը և մյուս երկու ուղևորները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ և Ավստրիական մանկական հիվանդանոց:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Պ.-ի դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










