ArmDay.am-ը նոր տարին սկսում է նոր ծրագրերով և նոր հույսերով. Շնորհավո'ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ


ArmDay.am-ը նոր տարին սկսում է նոր ծրագրերով և նոր հույսերով. Շնորհավո'ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
Դեկտեմբեր 31 23:55 2018

Սիրելի' ընթերցողներ, շնորհավորում ենք Ձեր և աշխարհասփյուռ ամբողջ հայության Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Թո՛ղ 2019թ–ը լինի հաջողակ և արգասաբեր տարի մեր ժողովրդի համար, թո՛ղ խաղաղությունն ու բարօրությունը ուղեկցեն մեր երկրին և թո՛ղ յուրաքանչյուր հայի օջախում ջերմության և ուրախության պակաս չլինի։ 

ArmDay.am-ը նոր տարին սկսում է նոր ծրագրերով և նոր հույսերով՝ նպատակ ունենալով նաև արդարացնել իր ընթերցողների սպասումները։

Շարունակելու ենք աշխատել նույն ձեռագրով` մատուցելով Ձեզ օբյեկտիվ, չգրաքննված ու բազմակողմանի տեղեկատվություն։

Շնորհավո'ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

ArmDay.am