Գյումրիում 77-ամյա տղամարդն ընկել է երրորդ հարկի պատուհանից և մահացել


Գյումրիում 77-ամյա տղամարդն ընկել է երրորդ հարկի պատուհանից և մահացել
Դեկտեմբեր 31 15:38 2018

Այսօր Գյումրիի Տիգրան մեծի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից ընկել է 77-ամյա Արտուշ Մկրտչյանը և մահացել:

Այս մասին հայտնեցին «Գյումրի» ԲԿ-ի մամուլի ծառայությունից:

Արտուշ Մկրտչյանը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած։ Մահացողը Գյումրիի Ղուկասյան 2 շենքի բնակիչներից էր: