Հովք գյուղի դիմացի անտառում եղնիկի ապօրինի որսի դեպք է գրանցվել


Հովք գյուղի դիմացի անտառում եղնիկի ապօրինի որսի դեպք է գրանցվել
Դեկտեմբեր 31 14:55 2018

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս «Գոշավան» կայարանի հարակից տարածքից ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 32-ամյա Վազգեն Գ.-ին:

 

Նրա մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, իսկ ուսապարկի մեջ սպանված եղնիկ:

 

Ըստ Վազգեն Գ.-ի բանավոր հայտարարության՝ եղնիկը որսացել է Հովք գյուղի դիմացի անտառում՝ իր մոտից հայտնաբերված ապօրինի պահվող հրացանով:

 

Հայտնաբերված որսը փաթեթավորվել և ուղարկվել է ՀՀ ԲՆ և ընդերքի տեսչական մարմին, իսկ հրացանը դատաձգաբանական փորձաքննության:

 

Նշանակվել են փորձաքննություններ:

 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: