Խոշոր ավտովթար Երևանում. Lexus-ը բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել. 2 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց


Խոշոր ավտովթար Երևանում. Lexus-ը բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել. 2 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբեր 30 00:05 2018

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Lexus մակնիշի 55 ՏՍ 525 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, 4-րդ գյուղի 1-ին փողոցում, «Դերժավա» ընկերության հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահաս տղաներ մարմնական վնասվածքներ են ստացել, օպերատիվորեն դեպք վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն են ստացել և տեղափոխվել թիվ 3 մանկական հիվանդանոց: 

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, ինչպես նաև՝ թե նրանցից ով է եղել վարորդը: