ՃՏՊ Շաքի-Իշխանասար ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ (թարմացված)


ՃՏՊ Շաքի-Իշխանասար ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ (թարմացված)
Դեկտեմբեր 29 19:51 2018

Դեկտեմբերի 29-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Շաքի-Իշխանասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Ռ. Պ., 1954 թ.) և «Ford Transit» մակնիշերի ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ս. Պ.-ն (1987 թ.), Ռ. Պ.-ն (1952 թ.) և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Վ. Կ.-ն (1983 թ.), Ա. Բ.-ն (1956 թ.), Լ. Բ.-ն (1988 թ.), Վ. Կ.-ն (2015 թ.), Կ. Ա.-ն (2006 թ.), Վ. Ա.-ն (1980 թ.), Մ. Ա.-ն (2018 թ.), Ն. Պ.-ն (1984 թ.), Լ. Մ.-ն (2000 թ.), Ա. Կ.-ն (1988 թ.), Ս. Ս.-ն (2011 թ.), Գ. Ա.-ն (1965 թ.) տեղափոխվել են Սիսիանի ԲԿ: 

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Է. Մ.-ի (1957 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: