Դեկտեմբերի 29-ին, ժամը 17:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:41-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ), տանը կից խորդանոցի (20 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը` մասամբ, խորդանոցում կուտակած կենցաղային իրեր և աղբ:










