Ոստիկանները բացահայտել են ավտոտնակներից կատարված գողությունները


Ոստիկանները բացահայտել են ավտոտնակներից կատարված գողությունները
Դեկտեմբեր 29 21:20 2018

Հուլիսի 31-ին Դավիթաշենի 4-րդ թաղամասի ավտոտնակներից մարտկոցներ, գազի բալոն, ձայնարկիչ, պերֆերատոր ու էլեկտրական սղոցներ էին գողացել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների հետ, դեկտեմբերի 21-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու 1 հասցեից բերման են ենթարկել Շրջանային փողոցի բնակիչ Վոլոդյա Գ-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: