Երեւանում կոտրել են սրճեփ սարքն ու գողացել փողերը. նույն օրը նրանց հետքը գտել են


Երեւանում կոտրել են սրճեփ սարքն ու գողացել փողերը. նույն օրը նրանց հետքը գտել են
Դեկտեմբեր 29 20:28 2018

Դեկտեմբերի 21-ի գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Տիգրանյան փողոցում տեղադրված սրճեփ սարքի փականներն ու հափշտակել 40 հազար դրամ: Սարքի սեփականատիրոջը պատճառվել է, ընդհանուր առմամբ, 180 հազար դրամի վնաս:

Դեկտեմբերի 24-ին ոստիկանների ձեռնարկած միջոցների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Չարենցավանում բնակվող 21-ամյա Տիգրան Հայրապետյանն ու Երեւանից 20-ամյա Արեն Ս.-ն:

Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը նրանք ինքնակամ ներկայացել են ոստիկանություն: