Գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում աննախադեպ աճել է: ՀՀ Վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, ըստ որի՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 20 267, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2369-ով ավելին է: 2017թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 17 898 հանցագործության դեպք:
2018թ. հունվար-նոյեմբերին 57-ով նվազել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը, փոխարենը 1558 դեպքով ավելացել են միջին ծանրության դեպքերը՝ կազմելով 9 658 դեպք:
Ծանր հանցագործությունների թիվը 3 224 է, որը 820-ով ավելի է նախորդ տարվանից: Առանձնապես ծանր հանցագործությունները 209 են, որը նախորդ տարվա համեմատ 48-ով ավելի է:
Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 4 452, այդ թվում՝ սպանություն 34 դեպք, որը 12-ով պակաս է նախորդ տարվա համեմատ, 30 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 921:
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 84-ն է, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 25 դեպք՝ նախորդ տարվա 24-ի փոխարեն:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 3 225, որը 29-ով ավելին է: 307 դեպքով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը, 46-ով ավելացել են մահվան ելքերը:
297 դեպքով նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը:
46 դեպքով ավելացել է խուլիգանությունների թիվը:
Հատկապես մեծ աճ է գրանցվել պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում: Գրանցվել է 445 դեպք՝ 335-ով ավելի, քան նախորդ տարի:
Աննախադեպ աճ է գրանցվել պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում։ Մասնավորապես, նախորդ տարվա 20 դեպքի համեմատ, այս տարի նշված ոլորտում արձանագրվել է 180 խարդախության դեպք, իսկ նախորդ տարվա 38 դեպքի համեմատ, այդ տարի արձանագրվել է 213 յուրացման դեպք։
1223 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը, մասնավորապես՝ 4 դեպքով ավազակության, 54 դեպքով՝ կողոպուտի, 840 դեպքով՝ գողությունների, 236 դեպքով՝ խարդախությունների, 89 դեպքով՝ յուրացումների:
460 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը՝ 1 114:
Շուրջ 424 դեպքով ավելացել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ 2017թ. արձանագրված 135 դեպքի համեմատ, 2018թ. 333 դեպքով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը, ընդհանուրը՝ 468 դեպք: