Լարսը բացվել է մարդատար մեքենաների ու ավտոբուսների համար․ բեռնատարների համար դեռ փակ է


Լարսը բացվել է մարդատար մեքենաների ու ավտոբուսների համար․ բեռնատարների համար դեռ փակ է
Դեկտեմբեր 29 19:11 2018

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների, փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 630 մարդատար, 335 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս: