Երևանի Իսակովի պողոտայում «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Վթարի հետևանքով 2 անձ զոհվել էր, 3-ը՝ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: