Դեկտեմբերի 28-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ճամբարակ-Շողակաթ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» և «ՈՒԱԶ» մակնիշերի (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները. տուժածներ չկան: