ԵՊՀ–ում ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են դատախազություն. ըստ ՊՎԾ ղեկավար Սանասարյանի՝ հասցվել է 800 մլն դրամի վնաս


ԵՊՀ–ում ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են դատախազություն. ըստ ՊՎԾ ղեկավար Սանասարյանի՝ հասցվել է 800 մլն դրամի վնաս
Դեկտեմբեր 28 21:31 2018

 Երևանի պետական համալսարանում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն։  Ըստ  Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նախնական գնահատականի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ «Հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,- գրել է նա։