Ոստիկանները բացահայտել են հանցագործության 29 դեպք


Ոստիկանները բացահայտել են հանցագործության 29 դեպք
Դեկտեմբեր 28 21:17 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 4-ական, ծեծի 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի կերպով ռազմամթերք պահելու ու դատարանի որոշման պահանջները խախտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2, սպանության, խարդախության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: