SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչ Ավետիք Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 26-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը Ախուրյան գյուղի բնակիչ, 30-ամյա Արմեն Համիկյանը իրեն ամրակցված BYD մակնիշի 532 ՏՕ 45 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով վարորդ Ա. Համիկյանն ու ուղևոր, Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցի բնակիչ, 36-ամյա Կարեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Կ. Պետրոսյանը աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, իսկ Ա. Համիկյանը նույն մասնաճյուղում՝ որպես վարորդ: Ավտոմեքենան էլ հաշվառված է նշված համալսարանի Գյումրիի մասնաճյուղի հաշվեկշռում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: