Տոներն արտերկրում անցկացնողների թիվն աճել է. որտեղ են նախընտրում 2019թ-ը դիմավորել հայերը


Տոներն արտերկրում անցկացնողների թիվն աճել է. որտեղ են նախընտրում 2019թ-ը դիմավորել հայերը
Դեկտեմբեր 28 19:00 2018

2019 թվականի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Մարդկանց մի մասն ակտիվորեն պատրաստվում Ամանորին, մի մասն ընդհանրապես անտարբեր է տոների նկատմամբ, մյուս մասն  էլ պատրաստվում է տոներն անցկացնել արտերկրում:

Թե որ երկրներում են այս տարի հայերը նախընտրում լինել Ամանորին և նախորդ տարիների համեմատությամբ, մարդկանց թվի, տոմսի արժեքի նվազու՞մ, թե աճ կա, ArmDay.am-ը զրուցել է տուրիստական 30 գործակալության հետ:

Հարցումների արդյունքում՝ հայտնի դարձավ, որ չնայած մարդկանց սոցիալական վատ  վիճակին, ինչպես, սովորաբար նշվում է, դրսում Ամանորը անցկացնողների թիվն աճել է նախորդ տարիների համեմատ:

Տոմսի արժեքը  նվազել է:Նախընտրած ուղղությունները հիմնականում եվրոպական երկրներն են, որին հաջորդող ուղղություններն են՝ եգիպտոսը, Դուբայը, Հունաստանը, Ռուսաստանը ԱՄՆ-ն: Ի տարբերություն նախորդ տարիների՝ Վրաստան այցելողների թիվն այս տարի չի գերակշռում:

 
 

Այն հարցին, թե որքան գումարի  կկազմի  երկու հոգու համար  մեկ շաբաթյա հանգիստը  օրինակ ՝ Եգիպտոսում,տուրիստական գործակալությունները միջինը հաշվարկով  նշեցին 2200-2500դոլարի սահմանը: 

ArmDay.am-ը  զրուցել է նաև տոները դրսում անցկացնել նախընտրողների հետ,որոնք հիմնականում նշեցին, որ չեն ցանկանում տոնական օրերին վազվզել, հոգնել: Նրանք  տարվա կտրվածքով գումար են տնտեսում հերթական տոնն անկրկնելի անցկացնելու  և վայելելու համար: