Երեւան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում երկու զոհ կա․ թարմացված


Երեւան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում երկու զոհ կա․ թարմացված
Դեկտեմբեր 28 14:33 2018

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ՃՏՊ-ի հետևանքով կա երկու զոհ, իսկ տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: