Երեւան-Աշտարակ ճանապարհին բախվել են թիվ 114 երթուղու միկրոավտոբուսն ու «Opel»-ը. կան տուժածներ


Երեւան-Աշտարակ ճանապարհին բախվել են թիվ 114 երթուղու միկրոավտոբուսն ու «Opel»-ը. կան տուժածներ
Դեկտեմբեր 28 13:42 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 114 երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ երկու ուղեւորները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: