ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է սահմանամերձ մարզ


ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է սահմանամերձ մարզ
Դեկտեմբեր 27 20:29 2018

Դեկտեմբերի 26-ին և 27-ին ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար կազմը՝ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ, Տավուշի մարզում էր: 

Ինչպես հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բարչությունից, ստուգայցի նպատակն էր հանդիպել այստեղ տեղակայված Փրկարար ծառայության ստորաբաժանումների անձնակազմի հետ, ծանոթանալ ջոկատների ծառայության ընթացքին, ինչպես նաև ամանորյա տոների կապակցությամբ շնորհավորել ու նվերներ հանձնել աշխատակիցներին:

Այցի շրջանակներում ստուգվել է անձնակազմի ծառայության կատարման և ներքին կարգուկանոնի պահպանման, համազգեստի կրման կարգը, տարածքների մաքրությունը, անձնակազմի պարտականությունների իմացությունը և դրանց գործնական կատարումը, զենքի և զինամթերքի պահպանման կարգը, սահմանված փաստաթղթերի առկայությունը և ձևակերպման ճշտությունը, հենակետերի սարքավորման համապատասխանությունը, պահպանության, կապի, լուսավորության տեխնիկական վիճակը:

Առկա թերությունների վերաբերյալ տրվել են ցուցումներ, հրահանգներ են տրվել տոնական օրերին ծառայության ուժեղացման, կարգուկանոնի և անվտանգության կանոնների պահանջների պահպանման ուղղությամբ: