Անքորիջի երկնքում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ թռիչք է իրականացրել B-2 Spirit ինքնաթիռը՝ չորս F-35 կործանիչների ուղեկցությամբ:
Նշենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները քիչ առաջ միաժամանակ իջան իրենց ինքնաթիռներից, ձեռքսեղմումից և պաշտոնական նկարահանումից հետո միասին նստեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեքենան և գնացին բանակցությունների վայր։
Ի սկզբանե Պուտինի և Թրամփի համար երկու առանձին լիմուզին է նախապատրաստված եղել օդանավակայանում, սակայն Պուտինն ի վերջո Թրամփի հետ նույն մեքենայով է գնացել։